Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա hրադադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Առաջարկված համաձայնության ընթացքում աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի չի լավանալու, ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու», — գրել է Թրամփը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։