Իսրայելը և ԱՄՆ-ն պատասխանատու են երկրում լայնածավալ անկարգnւթյունների համար. Իրանի հոգևոր առաջնորդ

Իսրայելը և Միացյալ Նահանգները պատասխանատու են երկրում լայնածավալ անկարգությունների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Չնայած վերջին օրերի անկարգությունները սկսվել են տնտեսական անկայունության դեմ բողոքի ցույցերից, սիոնիստական ​​թշնամին (խմբ.՝ Իսրայելը) դրանք ուղղորդել է երկրում իրավիճակն ապակայունացնելու համար: Թրամփի վերջին հայտարարությունները միայն հաստատում են երկու ռեժիմի դավադրությունը, որոնք ձգտում են խաթարել Իրանի ժողովրդի հիմքերը: Իրանի ժողովուրդն արդեն իսկ ցույց է տվել իր միասնությունը Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում՝ ստիպելով թշնամուն ընդունել ռազմավարական պարտությունը: Այսօր, նույն միասնությամբ, մենք կխափանենք նրանց բոլոր կործանարար ծրագրերը», — նշել է Խամենեին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։