Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարաություն է տարածել

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին»,- ասված է հայտարաության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը Իսֆահանի և Շիրազի դիրքերից Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 բալիստիկ հրթիռ։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։