Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սպառնում է վերսկսել մարտերը Գազայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է վերսկսել մարտերը Գազայի հատվածում, եթե մինչև շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին:

«Հրամայել եմ Պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում: Որոշումը հետևյալն է. եթե ​​մինչև փետրվարի 15-ի կեսօր ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին, հրադադարը կչեղարկվի, և Պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ մարտերը»,- ասել է Նեթանյահուն։

Օրեր առաջ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ դադարեցնում է պատանդների ազատ արձակումը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։