Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը` նշելով, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանում 3 պայթյուն է որոտացել։
Գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը:





