Ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության՝ Իրանը նախքան պատանդների գործարքի շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված են օգոստոսի 15-ին, կարող է հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին X-ում գրում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով իսրայելական հետախուզության աղբյուրներին։
«Իսրայելական հետախուզության համաձայն՝ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա մի քանի օրվա ընթացքում, նույնիսկ՝ օգոստոսի 15-ին նախատեսված պատանդների ազատ արձակման բանակցություններից առաջ»,- գրել է Ռավիդը։