Ինչպես հայտնել էինք, իսրայելցի յոթ պատանդներից բաղկացած առաջին խումբը հանձնվել է Գազայի հատվածում գտնվող Կարմիր խաչին: Reuters-ը գրում է, որ իսրայելական բանտերից ազատ կարձակվի ավելի քան 1900 պաղեստինցի:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության խոսնակը հայտնել էր, որ ազատ արձակված պատանդները կտեղափոխվեն ռազմական բազա, ապա, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցներ։