Իրանի պատասխանն Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության համար, հավանաբար, կտրվի այն ժամանակ և այն ձևով, որին ամենաքիչն են սպասում իսրայելցիները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
«Իրանի պատասխանը, հավանաբար, անսպասելի կլինի այս ռեժիմի համար՝ թե՛ ժամանակի, թե՛ ձևի առումով։ Պատասխանը կլինի այնպիսին, որ ռեժիմն արձագանքելու նվազագույն հնարավորություն ունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի մշտական ներկայացուցչությունը շեշտել է, որ «Իրանի պատասխանը պետք է լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն չունենա Գազայում հնարավոր հրադադարի վրա»։
«Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա։ Նախ, Իրանը պետք է պատժի ագրեսորին՝ ահաբեկչության և Իրանի ինքնիշխանության խախտման համար, և, երկրորդ, Իրանը պետք է ստիպի ռեժիմին զղջալ և ապագայում չկրկնել ագրեսիան»,- հայտնել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը;