Ներքին գործերի նախարարությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, սակայն, առանց որևէ օրինական պատճառաբանության, շարունակում են մերժել ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել։ Այս մասին իր էջում գրել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը:
«Այս գործընթացը ես գնահատում եմ որպես քաղաքական ճնշում՝ պայմանավորված իմ կողմից իրականացված կոռուպցիոն բացահայտումներով, քանի որ իմ նման այլ անձինք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, օրենքով սահմանված ժամկետներում ստացել են այն։
Այս իրավիճակը հստակ վկայում է, որ իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել»,- ընդգծել է նա: