Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել ներքին կոնֆլիկտներ հրահրելով. ԱԺ պատգամավոր

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով, համոզված է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում:

Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու ՀՀ կախյալ կարգավիճակի ձեռքբերումը», — գրել է նա:

Ըստ պատգամավորի, այս իշխանության թիվ մեկ խնդիրը ո´չ հասարակական անվտանգությունն է, ո´չ էլ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունը․

«Կա խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունն ու սատարումը և դա իր վճռորոշ նշանակությունը կդրսևորի»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։