«Իշխանությունը նոր ուժի դեմ երեք հիմնական ֆեյք է օգտագործելու»․ Նարեկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ներկայացրել է իրենց կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող իշխանական 3 հիմնական ֆեյք․ «Առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի»,- ասում է Կարապետյանը՝ հայտնելով, որ անցնող 7 տարիների ընթացքում ՌԴ ներուժւ ՀՀ տնտեսության մեջ շատացել է։ «Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր՝ քաղաքականացրել են պետական կառավարումը»,- ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով 3-րդ ֆեյքը․ «3-րդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է։ Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ չպետք է լինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- ասել է Կարապետյանը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։