Այս իշխանությունները փորձում են Արցախի հետ կապված բոլոր հաղթանակները հանել ժողովրդի հիշողությունից։ Դա պլանավորված ու ծրագրված գնում է. «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Նրանց համար «Արցախ» բառն ու արցախցիներին պետք է երևի բոլոր տեղերից հանել։ Հիշում եք, սկզբից ասում էին՝ մեր քույրերն ու եղբայրները, հետո՝ բռնի տեղահանված, հետո՝ Ղարաբաղից տեղահանված, վերջում էլ՝ փախած։ Չեմ պատկերացնում, թե հաջորդն ինչ կմտածեն»,-ասաց Դանիելյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես կբնութագրի երևույթը, որ ՀՀ իշխանություններից որևէ մեկն Ապրիլյան պատերազմի տարելիցին չի այցելել Եռաբլուր։





