«Ես շատ եմ ուզում ձեզանից լսել ու հասկանալ՝ իշխանության գալով, վերջապես, մեր երկրում գործելու է օրենքը, թե՝ ոչ», -«Տաշիրի Արենա»-ում կայացած հանդիպման ընթացքում, ներկաներից մեկն այսպիսի հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին։
«Գիտեք, ընդդիմությունները մի հատկություն ունեն՝ մինչև իշխանություն դառնալը՝ իրենք միշտ ասում են «հա», հասնում են իշխանության՝ մի երկու տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ են տալիս։
Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելու՝ մենք չունենք։ Եվ այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ ուրիշ իշխանություն լինի՝ չկարողանա անի այն, ինչը հիմա են անում»-պատասխանեց Նարեկ Կարապետյանը։
Հանդիպման բոլոր մանրամասները՝ տեսանյութում․




