Իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի. Խաչիկ Գալստյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:

Նա ընդգծել է՝ իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:

«Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»,- նշել է Աբրահամյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։