«Իշխանազավթը 6 մլրդ-ի զենք է հանձնել Ադրբեջանին», «Ձենդ կտրի՛, խի՞ եք եկել»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց․ «Ցավալի է, բայց ոչ մի նախագիծ, այդ թվում նաև ռազմարդյունաբերությանը վերաբերող, ի զորու չի լինելու փոխելու այն փաստը, որ իշխանազավթը 6 մլրդ-ից ավել զենք և զինամթերք է հանձնել Ադրբեջանին։ Ցավալի է, բայց այս նախագիծը ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքները։ Որևէ նախագիծ չի փոխելու այն փաստը, որ Նիկոլը չկրակելու, չպաշտպանվելու հրաման է տվել ՀՀ զինվորին»։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց․ «Տիկին Մկրտչյան, դուք ընդհանրապես խի՞ եք եկել։ Ես ձեզ առաջարկում եմ հելնել ու գնալ ստեղից։ Դուք որևէ օգուտ չեք տալիս։ Իշխանազավթն էլ դուք եք, ձեր քաղաքական և բիոլոգիական հայրիկը։ Ձենդ կտրի՛»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։