Իշխանափոխությունից հետո վերաբանակցություններ են լինելու․ Սեյրան Օհանյան

Չկա մի անձ, քաղաքական ուժ, որը չձգտի խաղաղության, չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդ, քան զինվորականները՝ մարդիկ, ովքեր խաղաղություն չլինելու պարագայում առաջինն են տուժելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ։

«Այն հիմնարար արժեք է, որը ձեւավորվում է ազգային եւ միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների եւ բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասաց նա։

Օհանյանը նաև հայտարարեց՝ իշխանափոխությունից հետո խաղաղության պայմանագրի հետ կապված վերաբանակցություններ են լինելու։

Հարցին՝ վերաբանակցելու են նոյեմբերի 9-ի, թե օգոստոսի 8-ի համաձայնագիրը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ փաստաթղթերի մանրամասներին տիրապետելուց եւ համեմատականներից հետո հասկանալի կլինի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։