Search
Close this search box.

Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության

Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Որովհետև ում հարցնում ես՝ բոլորը դեմ են այս թանկացմանը: Այստեղ հարցը միայն այն է, թե ինչքանով մենք կկարողանանք հասնել մարդկանց, ինչքան կհասցնենք դա անել: Մենք ակնկալում են տասնյակ հազարներ»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները կասեն, որ այդ տասնյակ հազարները Երևանի բնակչության, ասենք, 5-10 տոկոսն է, Մարությանն ասաց. «Չի կարող դա լինել պատասխանը, որովհետեւ իրենք 70 հազար ձայն են ստացել: Եթե թիվը դրան մոտ լինի, իրենք չեն կարող այդպիսի բան ասել: Որովհետև մենք էլ կասենք՝ դուք էլ գնացեք իշխանությունից, որովհետև ձեզ Երևանի բնակիչների 9 % է ընտրել: Իրենք եկել են իշխանության շատ տարօրինակ գործարքի միջոցով՝ «Հանրային ձայնի» հետ: «Հանրային ձայնը» վերջին պահին տվեց իր քվեները, որպեսզի Ավինյանը դառնա քաղաքապետ»: