«Իրենց ղեկավարած ոլորտից անտեղյակ են, սակայն տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար են ստանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրենց ղեկավարած ոլորտից անտեղյակ են, սակայն տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար են ստանում։
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի անմիջական ենթակայությամբ։ Մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2023-2024 ուսումնական տարվա ընթացում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների ընդհանուր թվով քանի՞ տեղափոխություն է եղել այլ դպրոցներ, ի՞նչ պատճառներով են կատարվել այդ տեղափոխությունները։ Մարզպետարանից հետևյալ անորոշ պատասխանն է ստացվել ․ «Աշակերտների տեղափոխությունը հիմնականում տեղի է ունենում տվյալ ընտանիքի բնակավայրի փոփոխության պատճառով»: Մարզպետին նորից եմ հարց ուղղել․ «2023-2024ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների քանի՞ տեղափոխություն է եղել, ո՞ր դպրոցներից ո՞ր դպրոց են տեղափոխվել, ի՞նչ պատճառներով»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմը աշակերտների դպրոցից դպրոց տեղափոխության հաշվառում չի իրականացնում»:
Մարզպետրանն ինչո՞ւ նման հաշվառում չի անում, չէ որ մարզպետարանն անմիջական կերպով ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները և պետական առողջապահական հիմնարկները։ Եթե ձեր ղեկավարած ոլորտից անտեղյակ եք, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, ինչո՞ւ եք 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար ստանում»։