«Իրեն ենթակա ոլորտից բեխաբար մարզպետը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրեն ենթակա ոլորտից բեխաբար մարզպետը․
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ նախկինում հայտնել եք, որ 2024 թվականի նոյեմբերից կդիտարկվեն 2 անգամ կամավոր ատեստավորումից դուրս մնացած ուսուցիչները և տվյալ դպրոցի տնօրենը նրանց աշխատանքից ազատել-չազատելու հարցում կառաջնորդվի սահմանված կարգով։ Նման կարգ սահմանվե՞լ է, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորումից 2 և ավելի անգամ բացասական արդյունք ունեցել, նրանց հանդեպ այդ կարգով ի՞նչ միջոցներ են կիրառվել։
Մարզպետարանից պատասխանել են ․ «Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն կամավոր ատեստավորումից 2 անգամ դուրս մնացած ուսուցիչների մասին: Այդ հիմքով դպրոցներից որևէ ուսուցիչ չի ազատվել աշխատանքից»»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։