«Իրավունք» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «բունտ» է հասունանում։ Բանն այն է, որ նորանշանակ նախարարը որոշել է «կուլտուրական» ձեւով ազատվել երկար տարիների փորձ ունեցող ստաժավոր աշխատակիցներից, բայց դա անում է ոչ պաշտոնապես։
Նա առաջին օրով ժողով է արել եւ սկսել հաթաթաներով եւ քամահրական տոնով խոսել աշխատակիցների հետ, թե ինձ պետք չեն նավթալինոտ կադրեր, պետք են երիտասարդ ու վերապատրաստված աշխատակիցներ։
Հստակ ժամ է դրել. «8:30-ին ողջ նախարարությունը տեղում լինի, ինձ չի հետաքրքրում` ոնց կհասնեք»։
Այս, մեղմ ասած, գաղջ մթնոլորտը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, ինչը հասել է նախարարին։ Նա էլ, փոխանակ անհանգստանա, ասել է` «Թող գնան, «բիրիքով» դիմում գրեն, հանկարծ չվախեցնեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում