«Իրավունք» թերթը գրում է. «Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն Փաշինյանը «մեգա պլան է» մշակել այս մասով։
Մասնավորապես, ըստ աղբյուրի, չի բացառվում, որ մոտ օրերս Փաշինյանը այս գործը օգտագործի իր փիառի համար։
Ասում են , որ Փաշինյանը հնարավոր է հանդես գա հայտարարությամբ, որ մեծահոգաբար ներում է տղաներին, բայց քննությանը միջամտելու իրավունք չունի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





