«Իրավունք». Քաղաքապետարանում կոռուպցիա կա՞. ամիսներով «չեն պարզում»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս նախորդ տարի օգոստոսին «Իրավունք» թերթի խմբագրություն էին դիմել Երեւանի Ջեյմս Բրայսի Այգեձոր փողոցի բնակիչները, ահազանգելով, որ տվյալ փողոցը անանցանելի է, իսկ ավելի ստույգ` երթեւեկելի գոտին վեր է ածվել շինհրապարակի։

Բայց զավեշտն այն է, որ այդ, ըստ էության, ապօրինությունը փաստորեն իրականացվում է իբր լրիվ օրինական փաստաթղթերով։ Ահազանգից անմիջապես հետո թերթը պաշտոնապես դիմել էր Երեւանի քաղաքապետարան` հետաքրքրվելու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել մի շինարարի, որը դուրս է եկել երթեւեկելի գոտի իր շինարարությունով։

Քաղաքապետարանը գրավոր պատասխանել էր, որ որեւէ խախտում չկա վերը նշվածի մեջ, ավելին, որ շինթույլտվությունը տրվել է օրենքով սահմանված նորմերին համապատասխան:

Արդյունքում` շինարարությունը ավարտվելուց հետո, տվյալ շինությունը մոտ երեք մետր մխրճվել է երթեւեկելի գոտի, խոչընդոտելով փողոցի երթեւեկությունը, ստեղծելով վթարային իրավիճակներ, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեին խնդրել էինք ուսումնասիրել վերը նշված ահազանգը եւ պատասխանել՝ արդյոք քաղաքապետարանի տված շինթույլտվության մեջ չկա՞ կոռուպցիոն ռիսկ պարունակող տարր:

Եվ արդյոք օրինակա՞ն են տրված շինթույլտվությունը եւ դրա հիման վրա կատարված շինարարությունը։

Երեսուն եւ ավել օր ուսումնասիրելուց հետո` կոմիտեից տեղեկացրել են, որ լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրության կարիք կա, եւ որ մանրամասն ուսումնասիրելուց հետո կպատասխանեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։