«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` թեեւ կուսակցության ներսում կրքերը սկսել են եռալ՝ կապված սպասվող համագումարի եւ դրա ժամանակ ղեկավար մարմնում տեղ գտնելու հետ. սակայն ակնարկը, որը ստացել են Նիկոլից, շատերին սառեցրել է: Այն է՝ ցուցակներով Նիկոլն անձամբ կզբաղվի, եւ վերին էշելոններում տեղ կստանան միայն նրանք, որոնց կուսակցական գործունեությունը Փաշինյանը կգնահատի բավարար:
Հասկանալի է, կուսակցության ղեկավար մարմնում տեղ գտնողները նաեւ կհայտնվեն խորհրդարանական ընտրությունների ցուցակի առաջնային դիրքերում, նաեւ հաղթելու դեպքում շատերը կտեղափոխվեն կառավարություն:
«Եվ Փաշինյանն էս գլխից բոլորին հասկացրել է, որ երբեմնի մոտիկություն ու անգամ իշխանափոխության ժամանակ իր հետ քայլելու փաստն այս դեպքում դեր չի խաղալու:
Հասկանում են, որ խոսքը կուսակցական այն «վետերանները», որոնք հիմա այս կամ այն պատճառով Փաշինյանի աչքից ընկել են: Ասենք՝ իրենց թույլատրվածից ավելի «ազատ ու անկախ» զգալու պատճառով:
Դրանով նախ՝ Նիկոլը բոլորին հիշեցնում է, որ բացառապես ինքն է «վերջին ատյանը»:
Նաեւ այնպիսիք, որոնք կասկածելի են դարձել, ոմանք՝ վտանգավոր, եւ հիմա Փաշինյանը նրանց կմաքրի ոչ բավարար կուսակցական աշխատանքի պիտակով»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում