«Իրավունք». Փաշինյանն Ավինյանից «ատչոտ» է պահանջել. պատասխանը նրան հունից հանել է

«Իրավունք» թերթը գրում է. «Ակտիվ շրջանառվող լուրերի համաձայն` օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու «ատչոտ» պահանջել, թե բա՝ էս ո՞ւր ես մտել մկան ծակը, մոռացա՞ր՝ ում շնորհիվ դարձար քաղաքապետ։

Ավինյանն էլ, ըստ նույն լուրերի, ասել է, որ ինքը չի ուզում «լաբավոյ մտնել» եկեղեցու դեմ պայքարի մեջ, ինչը Փաշինյանին, մեղմ ասած, հունից հանել է։ Վերջինս ասել է՝ տե՛ս, փոշմանել չլինի։

Այնպես որ, չի բացառվում, որ Ավինյանի դուռը թակի գլխավոր դատախազը՝ մի տրցակ քրգործերով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։