«Իրավունք». Փաշինյանի հրահանգը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին ողջ իշխանական վերնախավը Սեւանի թերակղզու կառավարական առանձնատանը նշել է Փաշինյանի ծնունդը: Ասում են` ծնունդը կազմակերպելու քավորը եղել է Ալեն Սիմոնյանը։

ՔՊ-ականները եւ ողջ կառավարական թիմը կենացները ողողել են երդումներով, թե ինչքան հավատարիմ են շեֆին։ Աննային էլ փառաբանողների մի ուրիշ կանանց խումբ էր ստեղծված։

Փաշինյանն էլ առիթը բաց չի թողել նոր հրահանգներ իջեցնելու, մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս հրահանգել է շարունակել «չփխել» հոգեւորականներին, բայց հստակ փաստերով, որպեսզի հանրության աչքին տեղը տեղին խայտառակվեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։