«Իրավունք». Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:

Նախ, որեւէ լուրջ ռեակցիա Եկեղեցուց եւ ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին՝ շոուի երկրորդ սերիա սարքելու համար: Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի «պատարագն» անօրինականություն որակելով, ու զուգահեռաբար Վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները:

Երկրորդը, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից, քչերին հետաքրքրեց այդ «պատարագն էլ, իր մասնակցությունն էլ: «Ավենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվելն էր. անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել՝ հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ տակից դուրս գա:

Իհարկե, նյարդայնացել, ոմանց վրա գոռացել է, ոմանց՝ սպառնացել: Բայց նաեւ հասկանալով, որ դա բան չի փոխում: Հաշվի առնելով, որ թիմի միջին եւ ստորին օղակներում գնահատումն ավելի վատ է:

Բոլորն էլ ունեն ծանոթ-հարեւան–բարեկամ, եւ հիմա նրանց երեսով են տալիս՝ էս ի՞նչ սրբապղծության մեջ եք մտել:

Ու նրանք պատասխան չեն գտնում: Եթե մինչ այս կարողանում էին գոնե արդարանալ, թե՝ Կաթողիկոսին փոխել է պետք, հիմա արդեն այլ հարցերի են բախվում՝ օրինական կաթողիկոսին փոխենք, որ այս ապօրինությա՞նը նստեցնի Էջմիածնում»,-ասում է աղբյուրը:

Կարճ ասած, չստանալով որեւէ բան, Փաշինյանն ինքն իրեն մտցրեց մի փակուղի, որտեղից մեր զրուցակիցն էլ ելք չի տեսնում. «Հիմա, եթե գնա Վեհափառին կալանավորելու, ընդամենը նրա հեղինակությունն է կտրուկ բարձրացնելու: Եթե քայլ չկատարի, այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակել:

Չի աշխատում նաեւ հոգեւորականներին քննչականների դուռը քարշ տալը. դա միայն ավելի ու ավելի է հանրությանը նյարդայնացնում: Իրավապահներն էլ իրենց հերթին են կատաղած, թե ամեն անգամ մի բան մոգոնում է, իրենց էլ հետը վատամարդ սարքում:Կարող է նաեւ նահանջել, բայց դա վատագույն տարբերակն է:

Ասում են, փորձել է նաեւ այս մասին Հռոմի պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության` հասկանալով, որ Վատիկանում եւս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին:

Ռուսական եկեղեցուց էլ ռեակցիան ծանր էր: Թե այս պատմությունն ուր կհասցնի, հիմա կդժվարանամ ասել: Բայց մեկ բան հաստատ է՝ հիմա 2018 թիվը չէ»,-ասաց աղբյուրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։