«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները, պետական կառույցների որոշակի օղակների ներգրավմամբ, անցել են Եկեղեցու դեմ մղվող արշավի նոր՝ առավել վտանգավոր փուլի։
Եթե մինչ այժմ հիմնականում տեսանելի էին հանրային դիսկուրսում եկեղեցու հեղինակությունը խաթարելու փորձեր, ապա այժմ ուշադրության կենտրոնում է ավելի խորքային, ներսից քայքայման ռազմավարությունը։

Ըստ վստահելի աղբյուրների` իշխանության որոշ շրջանակներ նպատակ են դրել բախում առաջացնել եկեղեցական համայնքի ներսում՝ հոգեւորականների միջեւ պառակտում հրահրելով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։