«Իրավունք». Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն

«Իրավունք» թերթը գրում է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած, զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»,-շաբաթներ առաջ սոցիալական ցանցում գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է լինելու հուլիսին, ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում. «Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն: Բոլոր այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած, կզբաղվեն այլ բանով, կազատվեն աշխատանքից, քանի որ ՀԷՑ-ում ավելի շատ աշխատելու բան կա»:

Իսկ ՔՊ-ականներին պե՞տք է հիշեցնել, որ ցանկացած քաղաքացի, աշխատանքից դուրս կարող է զբաղվել ցանկացած օրինական զբաղմունքով, այդ թվում՝ իշխանությունների դեմ օրինական պայքարով եւ հրաժարական պահանջելով: Ու դրա համար մարդկանց աշխատանքից ազատելը, որով սպառնում են Նիկոլն ու Վահագնը, ապօրինություն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։