«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ առավոտյան զվարճալի տեսարանի հանդիպեցինք Կոմիտասի Երեւան Սիթիում, երբ ժողովրդի «ընտրյալ», սկզբից նիկոլական, իսկ հիմա, չգիտես ինչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրամարկղի մոտ զխտկվում էր կարկանդակ:
Մինչ հասավ իր վճարելու հերթը, Հովիկը կարկանդակի հարցը լուծել էր եւ, անձեռոցիկի փոխարեն բերանը սրբելով կարկանդակի «ցելաֆոնե» տոպրակով, այն մեկնեց դրամարկղի աշխատողին՝ վրայից կոդը կարդալու եւ ապա նետելու համար:
Այդ ամենը ֆիքսեցին Երեւան Սիթիի տեսախցիկները, ինչպես նաեւ հերթի մեջ կանգնած քաղաքացիները, որոնք մեծ զվարճանք ապրեցին տեսարանից: Այնուհետեւ Հովիկը գնեց օղի եւ միս, իսկ կարկանդակը հավանաբար նրա դուրը չեկավ՝ մի քանի կարկանդակ նա վերադարձրեց:
Ահա այսպիսի փառահեղ բարձր ինտելեկտուալ քաղաքական գործիչներ են «բնակվում» Աժ-ում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում