«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների համաձայն` հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառ Հայրապետի դեմ կեղտոտ արշավի սկիզբը։ Իսկ մինչ այդ, «օպերացիան» բարով-խերով անելու համար խայտառակ կերպով կարգալույծ եղած Նշան Հովհաննիսյանին բերել ու տեղավորել են Կառավարությունում, որպեսզի եկեղեցու դեմ արշավի «հրամանատար» կարգված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին օգնի գտնել տասը արծաթով եկեղեցին ուրացող հոգեւորականների։

«Ու ասեմ` վատ չի աշխատում, այլեւս ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Նշան Հովհաննիսյանը։

Նա արդեն հասցրել երիտասարդ հոգեւորականների «վերբովկա անել»,-ասաց մեր աղբյուրը։

Ասում են՝ խոստացել է առաջիկայում մոտ տասնյակ հոգեւորականի բերել, որոնք Վեհափառի դեմ ակցիայի հիմնական խոսափողներն են լինելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։