«Իրավունք». Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում: Այն, որ Սուրբ քաղաքում իշխանությունը որեւէ շանս չունի վերարտադրվելու, ակնհայտ է, հաշվի առնելով Մայր Աթոռի դեմ բացահայտ արշավը՝ իշխանական ողջ լծակներով: Հետեւապես, սա ընդդիմությանը պարտավորեցնում է լրջագույնս մտածել՝ Գյումրիի օրինակով, քաղաքի իշխանությունը վերցնելու մասին:

Այս առումով՝ քոչարյանականներն իրենց տեղի՝ «Էջմիածին» դաշինքի վրա մեծ հույսեր չեն կապում, ավելին՝ խորը անվստահություն կա իրենց խմբակցության ղեկավարի՝ Սեւակ Խաչատրյանի նկատմամբ, որը կառուցողական հարաբերություններ է ձեւավորել ՔՊ-ական քաղաքային իշխանության հետ:

Մասնավորապես՝ ակտիվ քննարկվում է քոչարյանական թիմի վերաթարմացումը՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի վստահելի անձանցով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։