«Իրավունք». Այդ հրահանգից հետո սկսել են իրենց պшտեպшտ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն Շիրակ մարզային քարոզարշավից հետո մինի ժողով է արել ու որոշել, որ նոր տակտիկա պետք է մշակեն։ Ըստ այդմ` մարզպետներին հանձնարարվել է սոցիալական, դատական խնդիրներ ունեցող մի քանի քաղաքացիներ գտնել, խնդիրը ներկայացնել շեֆին` լուծման համար։

Արդյունքում այցերի ընթացքում քաղաքացիները պետք է մոտենան Փաշինյանին ու իրենց շնորհակալությունը հայտնեն՝ տարիներով չլուծված խնդրին լուծում տալու համար։ Ասում են՝ այս հրահանգից հետո՝ մարզպետները սկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։