«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ քաղաքապետարանի աղբյուրի` թեեւ Ավինյանը, այսպես ասած, ծայրը ծայրին մտավ ՔՊ նոր վարչության կազմ՝ տղամարդկանց ցուցակով ընդամենը նախավերջին տեղով, բայց դա նրան առանձնապես չի մտահոգել: Ավելին, որ իրեն զգում է հաղթողի դիրքերում: Բանն այն է, որ Ավինյանի համար այս պահին խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը:

Բարձր տեղերի հավակնորդների հիմնական նպատակը կուսակցության առաջնային դիրքերում լինելով, ապագա պաշտոնների բաժանմանը համեղ պատառ ստանալն է: Իսկ ահա Ավինյանն այդ առումով անխոցելի դիրքում է. նա ընտրված պաշտոնյա է եւ անգամ առաջիկա ընտրություններին ընտրացուցակներում լինելու խնդիր չունի:

Իսկ ահա վարչության կազմում չհայտնվելը նրա համար մի վերջին ահազանգ կդառնար, որ Փաշինյանը վերջնականապես է խաչ քաշել իր վրա, եւ այդ դեպքում առաջանում էր քաղաքապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը:

Աղբյուրը շշնջում է, թե իբր հենց դա էլ Ավինյանը դարձրել է հիմնական խաղաթուղթ՝ ակնարկ հղելով վերեւներին, որ չընտրվելու դեպքում ինքնակամ չի հեռանա:

Փաշինյանը, եթե ուզում է, թող մտածի հեռացնելու մասին, որը խնդիր է: Առջեւում ԱԺ ընտրություններ են, եւ ավելորդ սկանդալը Նիկոլին ամենեւին էլ պետք չէ:

Մինչդեռ, այդ աղմուկը կդառնար անխուսափելի, հաշվի առնելով, որ եթե Ավինյանին պարտադրվեր հրաժարական, ապա սա կլիներ երկրորդ դեպքը, երբ Նիկոլն իր իսկ դրած Երեւանի քաղաքապետին ստիպում է հեռանալ: Ու դա աշխատեց: Այլ հարց, որ «պոչի» տեղերում լինելը մնում է ահազանգ, որ սուրը դեռ գլխին կախված է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։