«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Աննայի` հորանց տուն, ավելի ճիշտ` «վարձով բնակարան» գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է եղել: Չէ, պատճառն այն չէ, որ, որպես հոգեւորական, տխրել է, որ «հայկական ավանդական» ընտանիք է քանդվում: Պատճառները շատ ավելի մարդկային են:
Այն է` Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս: Հանրագումարում, դա ամենեւին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին, առավելեւս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին:
Այսքանից էլ զատ, մյուս տիրադավները, որոնք մինչ այս էլ ամեն բարեւելիս նաեւ խորը բողոք էին հայտնում Կճոյանին, թե բա` այս ինչ արեցիր, հիմա կամաց–կամաց կարող են անգամ չբարեւել` իրենց «գցված» համարելով:





