Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու աջակցությամբ մեկ օրում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի՝ սահմանը հատելու հինգ փորձ «Նոր ուղի» բնակավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակի աջակցությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի հինգ փորձերը՝ ճեղքել Ռուսաստանի Դաշնության սահմանը «Նոր ուղի» բնակավայրի ուղղությամբ։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 30 մարդ՝ սպանված և վիրավոր, ոչնչացվել են երեք մարտական զրահապատ մեքենա, ամերիկյան արտադրության «M-88» զրահապատ վերանորոգման և տարհանման մեքենա»,- ասված է հաղորդագրության մեջ: