Search
Close this search box.

Իրավական «բեսպրեդելը» հասավ նաև Նիկոլի համար ձայներ ապահոված Չարբաղցի Գեղամին. Hayqnews

Hayqnews.am-ը գրում է. 2023-ին Երևան քաղաքի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության՝ ՔՊ-ի, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի համար անցողիկ շեմ ապահովելու նպատակով, գործին լծվել էին թաղային հեղինակությունները:

Ակտիվ դերում էր նաև անցած բոլոր ընտրություններում Նիկոլ Փիշինյանին ձայն տված, իրեն նիկոլական համարող Շենգավիթ համայնքի հայտնի հեղինակություններից մեկը՝ Չարբախցի Գեղամը: Վերջինս հնարավորն արել էր չարբախցիների քվեն հօգուտ Նիկոլի «սրտի թեկնածուի» ապահովելու համար:

Ու չնայած վարչախմբին ցուցաբերած իր նվիրվածությանը, Փաշինյանի գրպանային իրավական համակարգը որոշել է պատժել Չարբախցի Գեղամին: Երեկ վերջինիս որդուն՝ Գոռ Իսրայելյանին, Քննչական Կոմիտեն ապօրինաբար բերման է ենթարկել: Մեր տեղեկություններով, ՔԿ-ն Իսրայելյանի դեմ քրեական գործ է սարքել՝ կալանավորելու նպատակով:

Հիշեցնենք, ամիսներ առաջ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չարբախ թաղամասում երիտասարդների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով կային մարմնական վնասվածք ստացած անձիք: Հարուցվել էր քրեական գործ: Եվ երեկ Քննչական Կոմիտեն հիշյալ գործի շրջանակներում բերման ենթարկեց Գոռ Իսրայելյանին:

Իսրայելյանի հարազատները պնդում են, որ իրենց որդին ոչ մի առնչություն չունի կատարված միջադեպի հետ, և որ այդ օրը չի գտնվել դեպքի վայրում: Մինչդեռ Քննչական կոմիտեն` ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, որոշել է «գործ սարքել»՝ դեպքի հետ առնչություն չունեցած Իսրայելյանի դեմ ու կալանավորել երիտասարդին:

Ի՞նչ նպատակ է հետապնդում ՔԿ-ն՝ պարզ կդառնա Գոռ Իսրայելյանի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ մեր զրույցից հետո (երեկ դա մեզ չհաջողվեց՝ փաստաբան Պողոսյանի՝ Քննչական կոմիտեում գտնվելու պատճառով):

Մի բան փաստ է՝ հոգեվարք ապրող քպ-ական իշխանությունը սկսել է խժռել յուրայիններին: Չարբախցի Գեղամի նման Նիկոլին ծառայողները թող գիտակցեն, որ սեփական վարկանիշի անկումը փրկելու համար Նիկոլն ու իր գրպանային իրավական համակարգը դեռ շատերին է զոհաբերելու…