Search
Close this search box.

Իրանը Զանգեզուրի միջանցքը ռուսական դավադրություն է որակել՝ Իրանի սահմանը փակելու նպատակով

Please enter a valid URL

Լրատվական հոսքերի իրարանցման մեջ չմոռանանք Զանգեզուրի միջանցքով Իրանի սահմանը փակելու ռուսական դավադրության մասին։ Դրա մասին սոցցանցերում գրել է Իրանի արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթուլլա Ֆալահաթփիշեն։

«Նախորդ կառավարությունը գործարքը զոհաբերեց հանուն Ուկրաինայում ռուսական շահերի։ Նոր կառավարությունը Մոսկվայի հետ միակողմանի բարեկամության քաղաքականության թակարդը չպետք է ընկնի:

Զանգեզուրի միջանցքը Պուտինի նախնական հարձակումն է՝ ուղղված Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապուղիների ձևավորման հնարավորությունը կանխելուն»,- գրել է նա։