Search
Close this search box.

Իրանը վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականություն չի դառնա

Իրանը վստահեցնում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում ` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,– ասել է նա։

ՀՀ–ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։