Իրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցում։

Մակրոնի խոսքով՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ իր կառավարությունը պարտավոր է հստակ երաշխիքներ տալ իր մտադրությունների խաղաղ բնույթի վերաբերյալ։

«Նախագահ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում ես լուրջ մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իմ դիրքորոշումը հստակ է՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և նա պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը: Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու և ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները»,-այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։