Իսրայելի հարվածները Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքներին խախտել են նաև տարածաշրջանում օդային երթևեկության քարտեզը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
Իրան օդային տարածքը փակ է, նախապես պլանավորված չվերթները հետաձգվել են:
«Աբու-Դաբիից երկու չվերթ է հետաձգվել, նաև Շարժայից: Չեղարկվել են Դուբայից, Թեհրանից և Թել-Ավիվից ժամանող չվերթրը»,- ասել է նա։
Երևանում նաև արտակարգ վայրէջքներ կան:
«Իրավիճակով պայմանավորված «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել 3 չվերթ, ինչի մասին նաև տեղեկացրել են Քաղավիացիայի կոմիտեից»,- հավելել է Մողրովյանը: