ԱՄՆ-ն կիսում է Իսրայելի գնահատականն առ այն, որ Իրանը և նրա դաշնակիցները հարձակում կգործեն Իսրայելի վրա արդեն այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է The Times of Israel-ը։
«Մենք պետք է պատրաստ լինենք հարձակումներին։ ԱՄՆ-ն վերջին օրերին ուժեղացրել է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը։ Մենք ակնհայտորեն չենք ցանկանում, որ Իսրայելը ստիպված լինի պաշտպանվել հերթական հարձակումից, ինչպես դա եղավ ապրիլին։ Բայց եթե դա տեղի ունենա, մենք կշարունակենք աջակցել Իսրայելին»,- նշել է Քիրբին։