Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է իր հայ գործընկերոջը, որ Թեհրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և ուղղված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխությանը հակազդելուն, հայտնում է Mehr-ը։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ և սկզբունքային՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։

Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր։ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների հարցում մնում է անփոփոխ։

Ահմադիանն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումը դատապարտելու հարցում Հայաստանի դիրքորոշման համար և վերահաստատել Իրանի հետևողական մերժումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության նկատմամբ։

Երկու կողմերն էլ կարևորել են տնտեսական ոլորտում տեղի ունեցող երկկողմ հարաբերությունների ակտիվացումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։