Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. ԱԳՆ խոսնակ

Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. այս մասին ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

Նա ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կարևորությունը, միշտ ակտիվ դեր է ունեցել այս տարածաշրջանի զարգացումներում, սերտ կապի մեջ է եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

«Իրան-Հայաստան հարաբերությունները, կարճ, բայց ապահով ընդհանուր սահման ունենալու պատճառով, հիմնված են հինավուրց բարեկամության և համագործակցության վրա», — ընդգծել է նա:

Բաղաիի խոսքով՝ Իրանը, ողջունելով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ընդլայնումը տնտեսական զարգացման նպատակով, շեշտում է, որ այս գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը, միջազգային սահմանները, ազգային ինքնիշխանությունը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքները։

«Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը այս ոլորտում, Իրանի տեսանկյունից, վնասակար է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և Իրանն իր ընդդիմությունն արդեն բացահայտ արտահայտել է», — եզրափակել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։