«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը, ինքնուրույն որոշումներ ընդունելու իրենց իրավունքը։ Իրանի ղեկավարները հայրենիքն ավելի բարձր դասեցին, քան իրենց կյանքը։ Իրանի գերագույն առաջնորդը պատերազմի առաջին օրը երկրի խորհրդարանում չհայտարարեց՝ եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, օրենսդիրներն էլ դրան ծափ չտվեցին։ Նրանք պայքարեցին, հաղթեցին, ոչ թե Իրանը ռմբակոծած, հարյուրավոր մարդկանց սպանած ԱՄՆ-ին ու Իսրայելին իրենց խաղաղության երաշխավոր համարեցին։ Իրանն աշխարհում պայքարում է խաղաղության համար, ոչ թե աշխարհի հզորներից խաղաղություն աղերսում։ Սակայն Հայաստանի խելքից պատուհասներին այս օրինակն անօգուտ է, ինչպես սևին՝ սապոնը, խևին՝ խրատը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։