Իրանը՝ Ռուսաստանի հետ, թե առանց դրա, կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքի ստեղծմանը. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արված հայտարարության և այդ անցուղին 99 տարով վարձակալելու իր պահանջի մասին հարցին, ասել է. «Հարավային Կովկասը չե՞ն պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի», հաղորդում է «Էնթեխաբ»-ը։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, քանի որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը, կտեղաշարժի սահմանները և նպատակ ունի բաժանել Հայաստանը։

Նա հիշեցրեց, որ երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին այս միջանցքի ստեղծման վրա, գեներալ Բաղերիի հրամանատարությամբ Իրանի զինված ուժերը զորավարժություններ անցկացրեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ ցույց տալով իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը՝ խափանելու այս նախագիծը։

Վելայաթին միջանցքը մեկ այլ պետության վարձակալության տալու գաղափարը անվանել է «միամիտ» և Թրամփի հայտարարությունը համեմատել է Պանամայի ջրանցքը վարձակալության տալու ցանկության հետ. դա անհնար է և տեղի չի ունենա։

Նա նաև նշել է, որ «Թրամփը միշտ շատ բարձր, բայց դատարկ խոսքեր է ասում» և իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը ցանկանում է վարձակալության տալ հողեր և տարածքներ։

Իրանի նախկին արտգործնախարարը շեշտեց, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, կկանխի Հարավային Կովկասի անվտանգությանը սպառնացող վտանգները։ Նա նաև նշեց հայ ժողովրդի ուժեղ դիմադրությունը այս նախագծի նկատմամբ, այդ թվում՝ այն, որին աջակցում էր նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը, ով Իրան կատարած այցի ժամանակ համերաշխություն հայտնեց Թեհրանի դիրքորոշման հետ և դեմ արտահայտվեց միջանցքի կառուցմանը։

Վելայաթին զգուշացրեց, որ այս ծրագրի իրականացումը կսպառնա տարածաշրջանի անվտանգությանը և Իրանի հյուսիս և հյուսիս-արևմուտք տանող միակ ճանապարհը կդարձնի Թուրքիայի միջոցով։ Իրանը կտրականապես թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն տեղակայվի երկրի հյուսիսային սահմաններում։

Նա նաև ասաց, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության համար առանձին միջանցք անհրաժեշտ չէ. կարող է օգտագործվել Իրանի տարածքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։