Իրանում իրավիճակը մտահոգիչ է, բայց Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ ու լեգիտիմություն՝ ագրեսիա սկսելու Հայաստանի նկատմամբ. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չափազանց մտահոգիչ ու դատապարտելի է համարում Իսրայելի հարձակումը Իրանի վրա։

«Այն իրավիճակը, որն ընթանում է, ցավոք սրտի, դադար չի առնում, սա շատ մտահոգիչ է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների։

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին ու թե ինչո՞ւ Հայաստանն անվտանգության խորհդի նիստ չի հրավիրում՝ Խանդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ու անվտանգության խորհուրդը տարբեր ֆորմատներով քննարկումներ են անցկացնում ու օպերատիվորեն հետևում են իրավիճակին։

«Եթե Հայաստանին առնչվող որևէ բան լինի, բնականաբար, կլինի օպերատիվ արձագանք»,- ասաց նա։

Խանդանյանի խոսքով՝ Իրանում ստեղծված իրավիճակն առաջացնում է մտահոգություններ, ի վերջո, Հայաստանին սահմանակից երկրր է ու կարող է անվտանգային իրավիճակը լարվել տարածաշրջանում։

«Բայց, ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը, պետք է շարունակեմ պնդել՝ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ ու լեգիտիմություն՝ որևէ կերպ ագրեսիա սկսելու Հայաստանի նկատմամբ»,- ասաց ՔՊ-ականը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։