Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով հաստատված 2 հայ զոհ կա. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մեկ զոհ հաստատված է, երկրորդ զոհն էլ, կարծես, հաստատված Է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասաց նա և նշեց, որ ինքն էլ է 12-ի կամ 6-ի մասին լսել, բայց դրանք հստակ տեղեկություններ չեն։
Նա նշեց նաև, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։




