Search
Close this search box.

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել. նոր տվյալներ՝ զոհերի թվից

Please enter a valid URL

Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, հայտնում է Mehr գործակալությունը:

Հայտնի է, որ Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ: