Իրանի սահմանապահները կանգնեցրել են ավելի քան 2 միլիոն լիտր դիզելային վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ բեռը մաքսանենգ է։ Ձերբակալվել են կասկածյալ մաքսանենգներ՝ 17 օտարերկրյա քաղաքացիներ։
Գործակալության տվյալներով՝ «Ֆենիքս» անունով նավը առգրավվել է Հորմոզգան նահանգի ափերի մոտ։
Լրատվամիջոցների գնահատականներով՝ առգրավված վառելիքի արժեքը կազմում է 759 միլիարդ ռիալ (ավելի քան 18 միլիոն դոլար):