Իրան-Իսրայել հակամարտության սրման սկսվելուց ի վեր վերջին 12 օրերի ընթացքում մոտ 700 մարդ է ձերբակալվել «լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության» մեղադրանքով, հաղորդում է Farsna-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ի աղբյուրներին։
Նշվում է, որ ձերբակալությունների մեծ մասը կատարվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։
Բացի այդ, աղբյուրների համաձայն, միայն վերջին օրերին Թեհրանում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 10,000 անօդաչու թռչող սարք։
Միևնույն ժամանակ, HRANA մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը հայտնում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում քաղաքական կամ անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալված անձանց ընդհանուր թիվը հասել է 823-ի։